«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Կանցկացվի հայ-ռուսական առողջապահական 1-ին համաժողովը

Կանցկացվի հայ-ռուսական առողջապահական 1-ին համաժողովը
03.11.2014 | 13:18

Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի շրջանակում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կստորագրվի դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր:
Համաժողովի բացման հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր և մանկան առողջության պահպանման, դեղերի ոլորտներին, իմունականխարգելմանը, ինչպես նաև առողջապահական բարեփոխումներին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն բժշկական օգնության և ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման ապահովմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ կկատարվի բժշկական շարունակական մասնագիտական զարգացմանը, ՏՏ տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատները:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ